ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ<br /> ԽՈՐԵՆ ԱՐԱՄՈՒՆԻԻ «ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ» ՊԻԵՍԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ
ԽՈՐԵՆ ԱՐԱՄՈՒՆԻԻ «ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ» ՊԻԵՍԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 23-06-2005 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 24-ին կկայանա սփյուռքահայ դրամատուրգ Խորեն Արամունիի «Անվերադարձ ապագա» պիեսի պրեմիերան, որի բեմադրիչն է Լոս Անջելեսի Վարդան Աճեմյանի անվան թատերախմբի ղեկավար Ժան Նշանյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, պիեսը խիստ արդիական է եւ հրատապ իր թեմատիկայով. «Պիեսն այն մասին է, թե ինչպես բազմաթիվ ընտանիքներ լքում են Հայաստանը` մեկնելով մասնավորապես ԱՄՆ, եւ նրանց կյանքն ինչպես է դասավորվում այնտեղ: Արդյոք երջանի՞կ են նրանք այնտեղ, եւ արդյոք հայը պե՞տք է մեկնի Հայաստանից»: Նշենք նաեւ, որ Ժան Նշանյանը արդեն 20 տարի է հիմնել եւ ղեկավարում է Լոս Անջելեսի Վարդան Աճեմյանի անվան թատերախումբը: Անվանի դերասանն ու ռեժիսորը այս տարիների ընթացքում բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ եւ խաղացել կինոյում ու թատրոնում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play