ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ<br /> ԲՈՒՀԻ ԻՐԱՆԱՀԱՅ ԵՎ ԻՐԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ
ԲՈՒՀԻ ԻՐԱՆԱՀԱՅ ԵՎ ԻՐԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 13-06-2005 18:27:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի, գեղանկարի եւ դիզայնի ֆակուլտետներում սովորող իրանահայ եւ իրանցի 15 ուսանողների գրաֆիկական, գեղանկարչական եւ վիմագրական չորս տասնյակից ավելի աշխատանքների ցուցահանդեսը բացվեց հունիսի 13-ին ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում: Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչ Անդրանիկ Կիլիկյանը հայտնեց, որ այսօր ակադեմիայում սովորում են 23 իրանցի եւ 50 իրանահայ ուսանողներ, իսկ նախապատրաստական կուրսում` 10 իրանցիներ եւ 15 իրանահայեր: Ա. Կիլիկյանի խոսքերով, այս ուսանողների հետ մանրակրկիտ աշխատանք է տարվում: «Այս ուսանողները նույնիսկ մատիտ բռնել չէին կարողանում, բայց այսօր իրենց աշխատասիրության շնորհիվ կարողանում են տիրապետել արվեստի գաղտնիքներին եւ հասնել պրոֆեսիոնալիզմի»,- նշեց նա: Անդրանիկ Կիլիկյանի խոսքերով, Իրանում ծնված ուսանողներն ունեն վառ երեւակայություն, որը շատ կարեւոր է արվեստագետի համար: Գեղարվեստի ակադեմիայի դասախոսները հատկապես բարձր գնահատեցին իրանահայ ուսանողներ Սիամանթո Մարիտրոսյանի, Մեղեդիի, Նինելի եւ պարսկուհի Մոնա Մոբքիի աշխատանքները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play