ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԿՐԿԻՆ<br /> «ԳՐԱՆԴ-1»-Ն Է<br />


ԲԱՍԿԵՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԿՐԿԻՆ
«ԳՐԱՆԴ-1»-Ն Է

  • 29-04-2005 20:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳՅՈՒՄՐԻ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյումրիում անցկացվեց բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության առաջին շրջանի 1-ին փուլի մրցաշարը: Գնալով առաջնության մասնակիցների թիվը պակասում է, եւ այս տարի երկրի չեմպիոնի կոչումը վիճարկում են ընդամը 4 թիմեր: Առաջին փուլում շահելով բոլոր 3 հանդիպումները` 1-ին տեղը գրավեց վերջին տարիների անփոփոխ չեմպիոնը` Երեւանի «Գրանդ-1» թիմը: Հաջորդ տեղերում են Գյումրիի, Արցախի եւ «Գրանդ-2»-ի բասկետբոլիստուհիները: Հայաստանի կանանց առաջնության առաջին շրջանի 2-րդ փուլը կանցկացվի մայիսի վերջին Երեւանում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play