ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ԵՍ ԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ 100 ՖԻԼՄԵՐ ՏԱՐԲԵՐ<br /> ԵՐԿՐՆԵՐԻՑ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ «ԵՍ ԵՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ 100 ՖԻԼՄԵՐ ՏԱՐԲԵՐ
ԵՐԿՐՆԵՐԻՑ

  • 29-04-2005 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում մայիսի 7-13-ը կանցկացվի «Ես եմ» միջազգային երկրորդ երիտասարդական կինոփառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն 100 կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Բուլղարիայից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց փառատոնի տնօրեն-կոորդինատոր Նինա Օրդոյանը, ընդհանուր առմամբ փառատոնի կազմկոմիտեն ստացել է 160 ֆիլմ, սակայն կինոգետների հանձնաժողովը դրանցից ընտրել է 100-ը: Փառատոնին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան երիտասարդ ստեղծագործողները` միայն 2004-2005 թթ. արտադրված ֆիլմերով եւ տեսահոլովակներով: Փառատոնի մրցութային ծրագիրը կընթանա 10 անվանակարգերում` լավագույն լիամետրաժ եւ վավերագրական ֆիլմերի, լավագույն օպերատորական եւ ռեժիսորական աշխատանքի, լավագույն երաժշտական աշխատանքի, լավագույն տեսահոլովակի, լավագույն ուսանողական եւ լավագույն անիմացիոն ֆիլմերի, լավագույն գովազդային տեսահոլովակի եւ լավագույն վիդեոարտ աշխատանքների համար: Փառատոնի ժյուրին սահմանել է «Գրանպրի» եւ 10 այլ մրցանակներ տարբեր անվանակարգերի համար: «Ես եմ» կինոփառատոնի նախագահը Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցն է: Նա նաեւ փառատոնի ժյուրիի նախագահն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ