ՌՈԲԵՐՏ ՔՈՈՒԼԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ<br /> ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ<br /> ԿԼԻՆԻ<br />


ՌՈԲԵՐՏ ՔՈՈՒԼԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
ԿԼԻՆԻ

  • 10-02-2005 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-ի երեկոյան Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա ամերիկացի դիրիժոր Ռոբերտ Քոուլի եւ ռուս դաշնակահար Եվգենի Միխայլովի համատեղ համերգը` Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) նվագակցությամբ: Ինչպես համերգից առաջ կայացած ասուլիսին նշեց ամերիկացի դիրիժորը, համերգին կհնչեն Լեոնարդ Բերնսթայնի «Կանդիդ» նախերգանքը, ինչպես նաեւ Սկրյաբինի եւ Դվորժակի ստեղծագործություններից: Ռոբերտ Քոուլը հայտնեց, որ ՀՊՖՆ-ի հետ առաջին անգամ է համագործակցում, սակայն նվագախմբի մասին հաճախ է լսել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ԱՄՆ-ում ապրող իր հայ երաժիշտ ընկերներից: Դիրիժորը հայտնեց, որ ամերիկացիները ծանոթ են Արամ Խաչատրյանի եւ Ալան Հովհաննեսի ստեղծագործություններին, իսկ մյուս հայ կոմպոզիտորների գործերին ինքը ծանոթ չէ: «Երեկ երեւանյան ռեստորաններից մեկում առաջին անգամ լսեցի հայկական ժողովրդական գեղեցիկ երաժշտություն, որն ինձ շատ դուր եկավ»,- նշեց նա: Ռ. Քոուլը հուսով է, որ Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իր համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Ամբողջ աշխարհը, նրա խոսքերով, պետք է իմանա, թե հայ երաժիշտներն ինչ բարձր մակարդակով են ներկայացնում համաշխարհային մեծությունների ստեղծագործությունները: Ռոբերտ Քոուլը մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր է: Դիրիժորը ղեկավարել է Պերմի օպերայի եւ բալետի թատրոնի նվագախումբը: 1995 թ. ֆրանսիական կառավարությունն ամերիկացի դիրիժորին պարգեւատրել է Արվեստների շքանշանով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play