ՍԱՄՎԵԼ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ` ՎԵՏԵՐԱՆ ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ՍԱՄՎԵԼ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԸ` ՎԵՏԵՐԱՆ ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 26-01-2005 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ բիլիարդիստների համաշխարհային ֆեդերացիայի ակումբում (Երեւանի մարզահամերգային համալիր) անցկացվեց բիլիարդի «Ռուսական բուրգ» մարզաձեւի Հայաստանի վետերան բիլիարդիստների առաջնությունը: Մրցումներն անցկացվեցին կիսաօլիմպիական մրցակարգով. 2 պարտություն կրած մասնակիցը դուրս էր մնում պայքարից: 16 բիլիարդիստների 3 օր տեւած մրցապայքարում հաղթեց Սամվել Արիստակեսյանը (Էջմիածին): 2-րդ մրցանակակիր դարձավ Հայաստանի բազմակի չեմպիոն Ռուբեն Փոթիկյանը, 3-րդ մրցանակակիր` Գարուշ Ասատրյանը (2-ն` էլ Երեւան): Բոլոր մրցանակակիրները եւ աչքի ընկած մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով, իսկ հովանավորները` բիլիարդի ֆեդերացիան եւ «Արենա» ժամանցային կենտրոնը, նրանց հանձնեցին պարգեւավճարներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play