ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԻՏԱԼԻ ԶԱՍՏՈՒԽՈՎԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԻՏԱԼԻ ԶԱՍՏՈՒԽՈՎԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 21-01-2005 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանի մարզական խաղերի դահլիճում հունվարի 20-ին մեկնարկեց բասկետբոլի պատանեկան թիմերի մրցաշարը, որը նվիրված է նշանավոր բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովի հիշատակին: նա երկար տարիներ խաղացել է Հայաստանի թիմերում, եղել է Խորհրդային միության պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականների անդամ, նրանց կազմերում ամենաբարձր տեղեր է նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, քանիցս լավագույն խաղացող է ճանաչվել տարբեր մրցաշարերում: Մրցաշարը կազմակերպել եւ անցկացնում է ԵՊՀ-ի Ֆիզկուլտուրայի ամբիոնը: 2-րդ անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են Երեւանի, Գյումրիի եւ Նաիրիի 8 թիմեր: Մրցանակակիրները հայտնի կդառնան հունվարի 24-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play