«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՆՑԱՎ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ<br /> ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՆՑԱՎ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ
ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ

  • 19-01-2005 19:42:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ընթացող ԱՊՀ-ի եւ Մերձբալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների ավանդական մրցաշարում` «Համագործակցության գավաթի» խաղարկությունում, հաջող է հանդես գալիս Երեւանի «Փյունիկը»: Հայաստանի չեմպիոնն իր երկրորդ խաղն անցկացրեց Լատվիայի չեմպիոն «Սկոնտոի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով («Փյունիկ»-ից գոլեր խփեցին Ալեքսանդր Պետրոսյանը եւ Մամադու Դիավարան): Այսպիսով քառորդ եզրափակիչ անցավ «Փյունիկ»-ը, քանի որ երրորդ մասնակցին` Տաջիկստանի չեմպիոն «Ռեգար Տադազ»-ին, նա հաղթել էր 5-1 հաշվով, իսկ «Սկոնտոն» 4-1 հաշվով: «Փյունիկը» քառորդ եզրափակիչ փուլի խաղը կանցկացնի հունվարի 19-ին Ադրբեջանի չեմպիոն «Նեֆթեջիի» հետ: Այս զույգի հաղթողը հունվարի 21-ին կայանալիք կիսաեզրափակիչում կմրցի Ուկրաինայի չեմպիոնի` Կիեւի «Դինամո»-ի, հետ: «Համագործակցության գավաթի» խաղարկության եզրափակիչը կկայանա հունվարի 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play