ԱՎԱՐՏՎԵՑ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 18-01-2005 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց Հայաստանի պատանիների եւ աղջիկների բաց մրցաշարը, որը կազմակերպել էր «Չես» շախմատային ակադեմիան: Այն նվիրված էր հանրահայտ շախմատիստ, շախմատային կոմպոզիցիայի առաջին միջազգային գրոսմայստեր Հենրիկ Կասպարյանի 95-ամյակին: Մրցումները բավականին ներկայացուցչական էին. տարբեր տարիքային խմբերով անցկացված մի քանի մրցաշարերում հանդես եկան Հայաստանի քաղաքների ու մարզերի 245 շախմատիստներ: Շվեյցարական խաղակարգով, 9 տուրով անցկացված մրցումների հաղթողներ դարձան Արա Դիլոյանը եւ Արփի Ազիզբեկյանը (մինչեւ 10 տարեկանների խմբում), Ռուբեն Գաթրճյանը եւ Սյուզան Շաքարյանը (12 տտ.), Դավիթ Գրիգորյանը (14 տտ.), Վարդգես Թովմասյանը եւ Լուսինե Կարապետյանը (16 տտ.), Զավեն Անդրեասյանը եւ Արմինե Բաբայանը (18 տտ.): Հաղթողներն իրավունք ստացան մասնակցելու «Չես» շախմատային ակադեմիայի ձմեռային ուսումնամարզումային հավաքին, որը տեղի կունենա Արզնիում: Բոլոր տարիքային խմբերի մրցանակակիրներին կազմակերպիչները հանձնեցին դրամական պարգեւներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play