ՀՇԿՏ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՉԵՍ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՀՇԿՏ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՉԵՍ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 14-01-2005 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանը (ՀՇԿՏ) ընթանում է պատանիների եւ աղջիկների բաց մրցաշար, որը նախաձեռնել եւ անցկացնում է «Չես» շախմատային ակադեմիան: Միաժամանակ ընթանում են 6 մրցաշարեր. 2-ում հանդես են գալիս աղջիկները, մյուս 4-ում` պատանիները: Հաղթողները կորոշվեն 5 տարիքային խմբերում: Շվեյցարական խաղակարգով, 9 տուրով անցկացվող մրցումների հաղթողները հայտնի կդառնան հունվարի 18-ին: Մրցումները բավականին մասսայական բնույթ են կրում. դրանց մասնակցում են Հայաստանի քաղաքների ու մարզերի 8-18 տարեկան 248 շախմատիստներ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրեց «Չես» ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ակադեմիայի ձմեռային ուսումնամարզական հավաքի մասնակիցների կազմը որոշելիս հաշվի են առնվելու նաեւ այս մրցումների արդյունքները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play