«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻ»<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻ»
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 14-01-2005 19:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 15-23-ը Մոսկվայում կանցկացվի ֆուտբոլային խոշոր մրցաշար` «Համագործակցության գավաթի» հերթական խաղարկությունը, որին կմասնակցեն ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրների չեմպիոնները: Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» վիճակահանությամբ ընդգրկվել է «C» խմբում, որտեղ հանդես կգան նաեւ Լատվիայի չեմպիոն «Սկոնտոն» եւ Տաջիկստանի չեմպիոն «Ռեգար-Տադազը»: «Փյունիկն» իր 1-ին խաղը կանցկացնի հունվարի 16-ին «Ռեգար-Տադազի» հետ, իսկ 18-ին կմրցի «Սկոնտոյի» հետ: Հաջորդ փուլ` քառորդ եզրափակիչ դուրս կգան միայն խմբերում 1-ին տեղեր գրաված 4 թիմերը: Այս փուլի խաղերը կանցկացվեն հունվարի 19-ին, կիսաեզրափակիչի հանդիպումները` հունվարի 21-ին, իսկ հաղթողը հայտնի կդառնա հունվարի 23-ին: 2005թ.-ի մրցաշրջանին «Փյունիկը» սկսել է նախապատրաստվել մեկ ամիս առաջ: Մարզումներն ընթացել են Երեւանում, Ծաղկաձորում, իսկ վերջին շաբաթը` Սոչիում: «Փյունիկի» մի քանի ուժեղագույն ֆուտբոլիստներ տեղափոխվել են արտասահմանյան ակումբներ, եւ «Համագործակցության գավաթի» խաղարկությունում Հայաստանի չեմպիոնը հանդես կգա հիմնականում երիտասարդական կազմով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play