ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿ ԳՏՆՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ<br />


ԱՌԱՎԵԼ ԴԻՊՈՒԿ ԳՏՆՎԵՑ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԸ

  • 27-12-2004 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Նո պրոբլեմ» ժամանցային կենտրոնում անցկացվեց դարթս մարզաձեւի Հայաստանի առաջնությունը: 42 մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնցից 3-ը դարձան մրցանակակիրներ: Օլիմպիական մրցակարգով առաջնությունում հաղթեց եւ Հայաստանի չեմպիոն դարձավ մարզական մեկնաբան Էդվարդ Քալանթարյանը («Հ1»): Երկրորդ տեղը գրավեց «Նո պրոբլեմ» կենտրոնի աշխատակից Դավիթ Ադամյանը, իսկ 3-4-րդ տեղերը բաժանեցին լրագրող Աշոտ Հակոբյանը («Առավոտ») եւ հեռուստաօպերատոր Էմիլ Սարգսյանը («Հ1»): Բոլոր մրցակիցներն արժանացան պարգեւների: Առաջնության կազմակերպիչներն ու հովանավորները տարբեր մրցանակներ էին սահմանել: «Հաղթանակի կամքի համար» մրցանակը հանձնվեց Արտակ Սեյսյանին, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ Սոնա Դանիելյանը, Արմինե Գեւորգյանը եւ Տաթեւիկ Բասեյանն արժանացան «Համակրանքի մրցանակների»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play