ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է<br /> 2,45 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ<br />


ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
2,45 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ

  • 23-12-2004 18:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2001թ.-ի մայիսի 29-ի «Օլիպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին եւ մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը 2004թ.-ի շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ մրցանակային տեղը զբաղեցրած շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական թիմին (6 մարզիկ, 1 մարզիչ) խրախուսելու նպատակով լրացուցիչ պարգեւատրել է 2 մլն 450 հազար դրամ դրամական մրցանակով` յուրաքանչյուրին 350 հազար դրամի (մոտ 700 ԱՄՆ դոլար) չափով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ կառավարության դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է ընդունվել սահմանված վճարումը կատարել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ գավաթի խաղարկություններում հաղթողների եւ մրցանակակիրների դրամական պարգեւների վճարման ապահովում» ծրագրով ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի համար նախատեսված միջոցների հաշվին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play