ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ` 2004Թ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ<br /> ՄԱՐԶԻԿ<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ` 2004Թ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ
ՄԱՐԶԻԿ

  • 20-12-2004 21:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզային լրագրողների ֆեդերացիան տարվա լավագույն մարզիկ է ճանաչել հայտնի շախմատիստ Ռաֆայել Վահանյանին: Այդպիսն է ՀՄԼՖ-ի ավանդական հարցման արդյունքը, որի նպատակն էր որոշել տարվա 10 լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցած 38 լրագրողներից 26-ն իրենց թերթիկներում 1-ը նշել են ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի անունը (ի դեպ, հարցման բոլոր մասնակիցներն էլ նշել են նրա անունը): 2004-ի ընթացքում Վահանյանը փայլուն մրցելույթներ է ունեցել համաշխարհային օլիմպիադայում, Մոսկվայի եւ Մայնցի միջազգային մրցումներում, Գերմանիայի թիմային առաջնությունում: Հարցման արդյունքով որոշված հայտնի լավագույն տասնյակն այսպիսին է. 1. Ռաֆայել Վահանյան (շախմատ)` 356 միավոր 2. Մարտին Բերբերյան (ազատ ըմբշամարտ)` 277, 3. Լեւոն Արոնյան (շախմատ)` 264 4. Նորայր Բախտամյան (հրաձգություն)` 232 5. Սմբատ Լպուտյան (շախմատ)` 199 6. Վահան Ջուհարյան (հունահռոմեական ըմբշամարտ)` 181 7. Քրիստինե Նաջարյան (սամբո)` 170 8. Արմեն Ղազարյան (ծանրամարտ)` 111 9. Արմեն Նազարյան (ձյուդո)` 96 10. Տիգրան Տ. Պետրոսյան (շախմատ)` 59 միավոր Լրագրողներն իրենց հարցաթերթիկներում նշել են նաեւ հետեւյալ մարզիկների անունները. Խաչիկ Ջամիրյան (ուշու), Վլադիմիր Հակոբյան (շախմատ), Ալեքսան Նալբանդյան (բռնցքամարտ), Սուրեն Մարկոսյան (ազատ ըմբշամարտ), Էդգար Մանուչարյան (ֆուտբոլ), Բենիամին Գալստյան (շախմատ), Կարեն Դոխոյան (ֆուտբոլ), Սարգիս Սարգսյան (թենիս), Տիգրան Մարտիրոսյան (ծանրամարտ), Վազգեն Ազրոյան-Անաստասիա Գրեբյոնկինա (գեղասահք):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play