ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ<br /> ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ-ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆՀԱՋՈՂ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ-ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 20-12-2004 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեք մրցափուլ է անցկացվել շախմատային աննախադեպ մրցումներում` 4 երկրների հավաքականների ինտերնետային մրցախաղ-մրցաշարում: Հակառակ սպասվածին, Հայաստանի շախմատիստները բավականին անհաջող են հանդես գալիս: Առաջին մրցափուլում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմի` Ռուսաստանի հավաքականի հետ ոչ-ոքի (2-2) ավարտելով հանդիպումը, այնուհետեւ Հայաստանի հավաքականը երկու պարտություն կրեց: Հայ շախմատիստները նախ 1-3 հաշվով զիջեցին ֆրանսիացիներին, իսկ ապա 0,5-3,5 հաշվով` չինացիներին: Երեք մրցափուլից հետո առաջատարը Չինաստանի հավաքականն է, որը 12 հնարավորից 7,5 միավոր է վաստակել: Հաջորդում են Ռուսաստանի (7 միավոր) եւ Ֆրանսիայի (6 միավոր) հավաքականները: Հայաստանի շախմատիստները 3,5 միավորով եզրափակում են աղյուսակը: Դեկտեմբերի 21-ին կսկսվի մրցախաղ-մրցաշարի 2-րդ շրջանը: Հայաստանի հավաքականը մրցելու է Ռուսաստանի թիմի հետ: Հայաստանի հավաքականն իր խաղերն անցկացնում է «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, որտեղ մեծ թվով շախմատասերներ հնարավորություն ունեն հետեւելու մրցապայքարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play