ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՅՆԻ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ<br /> ԻՆՏԵՐՆԵՏ-ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ<br />


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՅՆԻ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ԻՆՏԵՐՆԵՏ-ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

  • 20-12-2004 17:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջույնի ուղերձ է հղել Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային ինտերնետ-մրցաշարի մասնակիցներին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասաված է. «Շնորհավորում եմ բոլորիդ մրցաշարի բացման առթիվ: Սա, որքան ինձ հայտնի է, նման բարձր մակարդակի առաջին միջազգային թիմային ինտերնետ-մրցաշարն է, որին մասնակցում են առաջատար թիմեր ու շախմատիստներ: Մեզ համար հաճելի է, որ այդպիսով կշարունակվի մեր հայրենակից, աշխարհի լեգենդար չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակի տարվա մրցումների շարքը: Մրցաշարի անցկացումը` կապի արդիական տեխնոլոգիաների օգտագործմամբ, միլիոնների խաղի տրամաբանական առաջխաղացումն է դեպի նոր, բուռն զարգացում ապրող վիրտուալ աշխարհ: (...) Ողջունում եմ մրցաշարի նախաձեռնողներին ու հիմնական կազմակերպիչներին` Հայաստանի շախմատի ֆեդերացիային եւ Հայաստանի շախմատի ակադեմիային, վաղուց մտահղացված մրցաշարի անցկացման կապակցությամբ: Ցանկանում եմ նշել նաեւ նրանց ակտիվությունը ընդհանրապես այս տարվա ընթացքում Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարերի կազմակերպման գործում: Հաջող մեկնարկ եւ ընթացք եմ մաղթում մրցաշարին, հաջողություններ` նաեւ բոլոր մասնակիցներին»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play