ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»-Ի<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»-Ի
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 15-12-2004 10:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվել է «Համագործակցության գավաթ»-ի հերթական խաղարկության վիճակահանությունը: 2005 թվականի հունվարի 15-23-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն նախկին ԽՍՀՄ երկրների չեմպիոնները, ինչպես նաեւ Ռուսաստանի պատանեկան հավաքականը: 1-ին եւ 2-րդ խմբերում ընդգրկվել են 4-ական, 3-րդ եւ 4-րդ խմբերում` 3-ական թիմեր: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» (Երեւան) ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի չեմպիոն «Սկոնտոն» եւ Տաջիկստանի չեմպոն «Ռեգար Թադազը»: Խմբերում խաղերը կանցկացվեն հունվարի 15-ին, 16-ին եւ 18-ին: Հունվարի 19-ին խմբերի հաղթողները կմրցեն քառորդ եզրափակիչ խաղերում: Այս փուլի 2 հաղթողներին կիսաեզրափակիչում կմիանան 2 թիմեր` Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվը» եւ Ուկրաինայի չեմպիոն «Դինամոն»: Նրանք արտոնություն են ստացել մրցապայքարին մասնակցել միանգամից կիսաեզրափակիչ փուլից` իրենց բարձր վարկանիշների շնորհիվ: Կիսաեզրափակիչ 2 խաղերը կանցկացվեն հունվարի 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play