Ներկայացվել է «ՀՀ խղճի եւ եւ կրոնական ազատությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը<br />


Ներկայացվել է «ՀՀ խղճի եւ եւ կրոնական ազատությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը

  • 19-08-2011 16:23:43   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ Արդարադատության նախարարությունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը օգոստոսի 19-ին ներկայացրել են ՀՀ խղճի ազատությունների մասին օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր ՄուրադյաՆը, նշեց, որ ծրագիրը կազմվել է հաշվի առնելով այս ոլորտում արտասահմանյան երկրների ունեցած դրական եւ բացասական փորձը: «Հայաստանում «Խղճի եւ կրոնական ազատության» մասին օրենքը ընդունվել է 1991թ.-ի հունիսի 17-ին եւ որոշ փոփոխությունների է ենթարկվել 1997 եւ 2001թթ,- ին։ Սսակայն դրանցում առկա թերությունները չեն շտկվել»,- ասաց Գ.Մուրադյանը եւ որպես այդպիսիք նշեց կրոնական կազմակերպությունների արհեստական գրանցումը եւ հոգեորսության մինչ օրս չքրեականցված լինելը: Օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ յուրաքանչյուր անձի խղճի, կրոնի եւ համոզմունքի, այդ թվում կրոնը եւ համոզմունքը փոխելու իրավունքի ազատության, ինչպես նաեւ կրոնական խմբերի եւ կազմակերպությունների գործունեության, իրավունքների եւ պարտականությունների հետ առնչվող հարաբերությունները: Նախագծի երկրորդ գլխի 4-րդ հոդվածի համաձայն, խղճի, կրոնի եւ համոզմունքի ազատության արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Այդ սահմանափակումն իր մեջ ներառում է նաեւ հոգեորսության եւ կրոնական կազմակերպությունների գաղտնի գործելու արգելքը։ Նույն գլխի 4-րդ կետով հոգեորսությունը օրենքով նախատեսված դեպքերում առաջացնում է քրեական կամ վարչական պատասխանատվություն: Նույն նախագծի երկրորդ գլխի 6-րդ կետը վերաբերում է երեխաներին: Դրա համաձայն, ՀՀ-ում արգելվում է առանց ծնողների համաձայնության կրոնական քարոզչություն կամ կրոնական քարոզչության փորձերը այն դաստիարակչական կամ նախակրթական կամ կրթական հատատություններում, որտեղ դաստիարակվում կամ ուսումնառում են անչափահաս անձինք:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play