ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՐԶԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱԿՈՒՄԲ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՐԶԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱԿՈՒՄԲ

  • 06-12-2004 20:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի կենտրոնում` Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հարեւանությամբ բացվեց Մարզատրամաբանական խաղերի ակումբ: Այստեղ բավականին հարմարավետ պայմաններում կգործեն տարբեր մարզաձեւերի` շաշկու, ռենձյուի, շոգիի, գոյի, օթելլոյի, խմբեր: Կանցկացվեն նաեւ տարբեր կարգի մրցումներ: Ակումբի ղեկավար, շաշկու եւ գո մարզաձեւերի հայաստանյան ֆեդերացիաների նախագահ Աշոտ Մարգարյանը նշեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային մի շարք ֆեդերացիաների հետ Երեւանում այդ մարզաձեւերի խնդիրներին նվիրված սեմինարներ անցկացնելու վերաբերյալ: Նոր ակումբի բացումը նշանավորվեց նաեւ մրցումների անցկացմամբ: Շաշկու պատանեկան մրցաշարի հաղթող դարձավ Տիգրան Հարությունյանը, որը իրավունք ստացավ հանդես գալու Լեհաստանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունում: Առաջին անգամ անցկացվեց նաեւ օթելլո մարզաձեւի Հայաստանի առաջնությունը, որի հաղթող դարձավ Արա Ղազարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play