ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ<br /> «ԹՇՆԱՄԻՆԵՐ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ<br />


ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
«ԹՇՆԱՄԻՆԵՐ» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ

  • 28-12-2005 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի «Թշնամիներ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի մոնտաժման աշխատանքները մոտենում են ավարտին. ֆիլմի պրեմիերան կկայանա 2006 թ. գարնանը: Ռուս գրող Գարշինի համանուն պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմում, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ռեժիսորը, բարձրացվում է «հաղթող-պարտվող» խնդիրը: Ռեժիսորը ներկայացրել է Արցախյան պատերազմը, հայի եւ թուրքի փոխհարաբերությունները, որոնք պատերազմի հանգամանքներում` ատելության, թշնամանքի, ավերածության մթնոլորտում, հայտնվել են կողք-կողքի: «Նրանք կանգնած են մահվան շեմին: Երբ այս կամ այն պատերազմի ժամանակ հաշվարկվում է զոհերի քանակը, մոռանում ենք, որ զոհերից յուրաքանչյուրը մարդ է` թե' յուրային, թե' թշնամի: Ահա այս ֆիլմով փորձում ենք ցույց տալ, որ որեւէ պատերազմում երբեւէ չի եղել եւ չկա հաղթող, որովհետեւ ցանկացած պատերազմ անհատի համար անձնական խոր ողբերգություն է, քանի որ նա հարաբերվում է անմարդկայինի, հակաբնականի եւ մահվան հետ»,- նշեց Դ. Մաթեւոսյանը: Դավիթ Մաթեւոսյանը հուսով է, որ 26-րոպեանոց տեւողությամբ ֆիլմն արձագանքներ կունենա: Գլխավոր դերերում հանդես են եկել դերասաններ Աշոտ Ադամյանը եւ Էդգար Մինասյանը: Ֆիլմը նկարահանվել է Շվեյցարիայի կառավարության կողմից մասնակի ֆինանսավորվող AVANTI ծրագրի շրջանակում, ցուցաբերվել է նաեւ պետական աջակցություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play