ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-16-Ը ԿԻԵՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻՆ» ՀԱՅ<br /> ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-16-Ը ԿԻԵՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԻՆ» ՀԱՅ
ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԵՎ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ

  • 21-12-2005 18:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 12-16-ը Կիեւում անցկացված Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների երրորդ երիտասարդական «Դելփյան խաղերին» հայ երեխաները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն եւ տարբեր անվանակարգերում արժանացել մեդալների: Ինչպես դեկտեմբերի 21-ի ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը, «Մնջախաղ» եւ «Պլակատ» անվանակարգերում հայ երեխաներն արժանացել են ոսկե, «Նվագախմբային աղեղնային գործիք», «Ժողովրդական պար» եւ «Ակադեմիական երգ» անվանակարգերում` արծաթե եւ երկու բրոնզե մեդալների, իսկ եւս վեց անվանակարգերում` դիպլոմների: Ա. Պողոսյանը նշեց, որ ամենաշատ մրցանակներ ստացել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, քանի որ նրանք գրեթե բոլոր անվանակարգերում ներկայացրել են 3-4 կատարողի, իսկ ուկրաինացիները հանդես են եկել հատկապես այն անվանակարգերում, որտեղ «իրենք ավելի ուժեղ են»: Նշվեց նաեւ, որ 2007 թ. «Դելփյան խաղերը» Հայաստանում անցկացնելու առաջարկ է ստացվել, ինչը, ըստ Ա. Պողոսյանի, հավանաբար կիրականացվի:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play