ՌԴ-ն դադարեցրել է «Իսկանդերների» տեղաբաշխումը Կալինինգրադի<br /> մոտ<br />


ՌԴ-ն դադարեցրել է «Իսկանդերների» տեղաբաշխումը Կալինինգրադի
մոտ

  • 28-01-2009 16:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը դադարեցրել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայման աշխատանքները Կալինինգրադի մարզում, որոնք այդ արեւմտյան անկլավում ծրագրվում էր տեղակայել ի պատասխան ԱՄՆ-ի ՀՀՊ օբյեկտների տեղաբաշխմանը Եվրոպայում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչը: «Այդ ծրագրերի իրականացումը դադարեցվել է, քանի որ նոր ամերիկյան վարչակազմը չի արագացնում Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկյան ՀՀՊ երրորդ դիրքային շրջանի կազմավորման ծրագրերը»,- ասել է աղբյուրը:
Նոյյան տապան  -   Միջազգային