Ընդդեմ Արաբկիր թաղապետարանի Ինֆորմացիայի ազատության<br /> կենտրոնի հայցի գործով վճիռը կկայացվի դեկտեմբերի 30-ին <br />


Ընդդեմ Արաբկիր թաղապետարանի Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի հայցի գործով վճիռը կկայացվի դեկտեմբերի 30-ին

  • 19-12-2008 14:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդդեմ Արաբկիր թաղապետարանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հայցի գործով վճիռը կկայացվի դեկտեմբերի 30-ին: Այս մասին դեկտեմբերի 19-ին` այդ գործի դատաքննության ժամանակ հայտնեց գործը վարող դատավոր Հովսեփ Բեդեւյանը: Նշենք, որ 2008թ. հուլիսի 30-ին ԻԱԿ-ն տեղեկատվություն ստանալու չորս հարցում է ուղարկել Արաբկիր թաղային համայնքին. 1. Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, որոնք են այդ բնակարանների հասցեները, Աջափնյակի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով: Չորրորդ հարցմամբ Կենտրոնը խնդրում էր ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել): Արաբկիրի թաղապետարանը օգոստոսի 6-ին գրությամբ մերժում է հարցվող 4 տեղեկություններից առաջին երկուսի մասին տեղեկատվության տրամադրումը` պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները կարող ենք ստանալ համատիրություններից: ԻԱԿ-ը նման պատճառաբանությամբ պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժելն անհիմն է համարում` գտնելով, որ դրանով խախտվում են անձի սահմանադրական իրավունքները, քանի որ համատիրությունները չէ, որ պետք է տեղեկատվություն տրամադրեն համայնքին պատկանող սեփականության մասին: Վերոնշյալը հիմք ընդունելով` ԻԱԿ-ն ճանաչման եւ գործողության կատարման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play