2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 0,7%-ՈՎ<br /> ԱՃԵԼ ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 0,7%-ՈՎ
ԱՃԵԼ ԵՆ

  • 27-11-2008 19:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետբյուջե ստացված շուրջ 3,6 մլրդ դրամ (մոտ 11,8 մլն ԱՄՆ դոլար) պաշտոնական դրամաշնորհները կազմել են տարեկան ծրագրի 41,6%-ը: Մասնավորապես, 341,6 մլն դրամ տրամադրվել է Ճապոնիայի կառավարության կողմից, շուրջ 118,8 մլն դրամ ստացվել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հետ կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 531,3 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության ու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ ստորագրված ՀՀ-ում աղքատության հաղթահարման նպատակով բյուջեին աջակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, ավելի քան 2,3 մլրդ դրամ` Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից, եւ 241,1 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները: ՀՀ պետբյուջեի այլ եկամուտները 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել են շուրջ 23 մլրդ դրամ` 0,7%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների բարձր ցուցանիշով (նախատեսված 350 մլն դրամի դիմաց ստացվել է ավելի քան 4,8 մլրդ դրամ), ինչպես նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցող մուտքերով, որոնք նախատեսված 70 մլն դրամի դիմաց կազմել են 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 16,1%-ով կամ 4,4 մլրդ դրամով: Վերջինս պայմանավորված է 2007թ.-ին «Արմենտել» ՓԲԸ-ի հետ կնքված հաշտության համաձայնությամբ 4,6 մլրդ դրամի եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում 6,8 մլրդ դրամի վճարումներով: Առանց նշված գումարների 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 44,3%-ով կամ շուրջ 7,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտների, ինչպես նաեւ իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից ստացվող մուտքերի աճով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն