ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ<br /> ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂ ՄԱՐԿՈՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏԻ» ՀԱՐՁԱԿՎՈՂ ՄԱՐԿՈՍԸ

  • 03-11-2008 15:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին նշանակված են Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնության 26-րդ փուլի հանդիպումները. «Միկան» կհյուրընկալի «Արարատին», «Գանձասարը»` «Փյունիկին», «Շիրակը»` «Ուլիսին», «Կիլիկիան»` «Բանանցին»: Առաջնության մրցաշարային աղյուսակը 56 միավորով գլխավորում է «Փյունիկը»: Նրանից 3 միավոր պակաս ունի «Արարատը»: Լավագույն եռյակը 43 միավորով եզրափակում է «Գանձասարը»: Նրան հաջորդում են «Միկան»` 42, «Բանանցը»` 34, «Ուլիսը»` 24, «Շիրակը»` 15, «Կիլիկիան»` 11 միավոր: Առաջնության ռմբարկուների ցուցակը գլավորում է «Արարատի» հարձակվող Մարկոսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play