ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ<br /> ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏԻ» ՅԱՐՁԱԿՒՈՂ ՄԱՐԿՈՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՍԹԱՐ» ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
ԳԼԽԱՒՈՐՈՒՄ Է «ԱՐԱՐԱՏԻ» ՅԱՐՁԱԿՒՈՂ ՄԱՐԿՈՍԸ

  • 03-11-2008 15:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին նշանակուած են Հայաստանի ֆուտբոլի «Սթար» ազգային առաջնութեան 26-րդ փուլի հանդիպումները. «Միկան» կհյուրընկալի «Արարատին», «Գանձասարը»` «Փյունիկին», «Շիրակը»` «Ուլիսին», «Կիլիկիան»` «Բանանցին»: Առաջնութեան մրցաշարային աղիւսակը 56 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը»: Նրանից 3 միաւոր պակաս ունի «Արարատը»: Լաւագոյն եռյակը 43 միաւորով եզրափակում է «Գանձասարը»: Նրան յաջորդում են «Միկան»` 42, «Բանանցը»` 34, «Ուլիսը»` 24, «Շիրակը»` 15, «Կիլիկիան»` 11 միաւոր: Առաջնութեան ռմբարկուների ցուցակը գլավորում է «Արարատի» յարձակւող Մարկոսը:
  -   Սպորտ