2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ<br /> ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 209 ՄԼՆ<br /> ԴՐԱՄ<br />


2009 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 209 ՄԼՆ
ԴՐԱՄ

  • 31-10-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագծով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ծախսերը կազմելու են 209 մլն դրամ, ինչը 2008թ.-ի ցուցանիշից շուրջ 7%-ով ավելի է: Լրացուցիչ հատկացումներից 5 մլն դրամը նախատեսված է հանձնաժողովին օրենսդրությամբ առաջիկայում վերապահվելիք նոր պարտավորությունների կատարման համար, ինչը կառաջացնի ուսումնասիրություններին փորձագետների ներգրավման անհրաժեշտություն: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Ըստ նրա, գումարի գերակշիռ մասը` 148 մլն դրամը, աշխատավարձի ֆոնդի ծախսերն են: Հանձնաժողովի անդամների միջին աշխատավարձը 280 հազար դրամ է, իսկ աշխատակազմինը բավականին ցածր` 109 հազար դրամ, ինչի արդյունքում հանձնաժողովում աշխատանքի ընդունվելու համար հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներն են դիմում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն