ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԱՏՕ-Ի ԳԻՏԱԿԱՆ<br /> ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ<br />


ՀԱՅԿԱԿԱՆ «ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՆԱՏՕ-Ի ԳԻՏԱԿԱՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱԵՎ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

  • 15-01-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համակարգում գործող «Կենսատեխնոլոգիա» ԳՀԻ ՓԲ ընկերությունը ՆԱՏՕ-ի «Գիտությունը խաղաղության եւ անվտանգության համար» ծրագրի շրջանակներում մասնակցում է «Որպես սննդարդյունաբերական հավելում կաթնաթթվային բակտերիաների հակաբակտերիալ եւ հակաալերգիկ հատկությունների հետազոտություն» դրամաշնորհային ծրագրին, որտեղ ինստիտուտի գործընկերներ են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի եւ Ադրբեջանի նույն ոլորտի գիտօջախները: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Կենսատեխնոլոգիա»-ի գիտական քարտուղար Գայանե Ավետիսովան: Նրա խոսքերով, 2006թ.-ի հոկտեմբերին մեկնարկած եռամյա դրամաշնորհային ծրագիրը «Կենսատեխնոլոգիա»-ին հնարավորություն է տալիս իրականացնել ինստիտուտում արդեն իսկ սինթեզվող համապատասխան հակաբակտերիալ պրեպարատի լրամշակումը` օգտագործելով ծրագրի շրջանակներում համագործակցող գիտօջախների տրամադրած տեղեկատվությունը: Պրեպարատի հիման վրա ինստիտուտում ստացվող հավելումները կիրառվում են Հայաստանի թռչնաբուծական եւ խոզաբուծական ձեռնարկություններում որպես հիվանդությունների կանխարգելիչ միջոց: Բացի դրանից, այդ հավելումներն օգտագործվում են նաեւ սննդարդյունաբերական ձեռնարկություններում` որպես կենսաբանական հիմքով կոնսերվանտ: «Կենսատեխնոլոգիա»-ի գիտքարտուղարը նաեւ նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարվում է երիտասարդ գիտնականների ուսուցում: Բուլղարիայում եւ Ֆրանսիայում, 2-3 ամիս տեւող դասընթացների ընթացքում, վերապատրաում են անցնում նաեւ 4 հայ ասպիրանտներ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play