ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ<br /> ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԿԵՐԻՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԲԱԿԵՐԻՆ

  • 11-01-2008 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 11-ին ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ լավագույն մարզական համայնքների եւ բակերի համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սահմանած մրցանակների հանձնման արարողությունը: 2007թ.-ին լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Արարատի մարզի Վեդի քաղաքը (քաղաքապետ Վարուժան Բարսեղյան): Հաջորդ 2 տեղերը զբաղեցրել են Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի (քաղաքապետ Վարդան Գեւորգյան) եւ Երեւանի Ավան (թաղապետ Տարոն Մարգարյան) համայնքները: Լավագույն գյուղական մարզական համայնք է ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղը (գյուղապետ Սամվել Վարդանյան): Նրան հաջորդել են Լոռու մարզի Գուգարք գյուղը (գյուղապետ Աշոտ Աշուղյան) եւ Կոտայքի մարզի Գառնի գյուղը (գյուղապետ Աշոտ Վարդանյան): «Լավագույն մարզական բակ» մրցանակին արժանացել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (քաղաքապետ Վարդան Ղուկասյան) «Անուշիկ» բակը: Երկրորդը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի (քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան) Հացառատ թաղամասի բակն է, երրորդը` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի (քաղաքապետ Սամվել Դարբինյան) Տարոն-4 թաղամասի «Կարմիր խաչ» բակը: Մրցանակները հանձնեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play