ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԷՎԵՐԵՍՏՆ ԱՌԱՋԻՆԸ ՆՎԱՃԱԾ ԷԴՄՈՒՆԴ ՀԻԼԼԱՐԻՆ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԷՎԵՐԵՍՏՆ ԱՌԱՋԻՆԸ ՆՎԱՃԱԾ ԷԴՄՈՒՆԴ ՀԻԼԼԱՐԻՆ

  • 11-01-2008 19:25:00   | Նոր Զելանդիա  |  Միջազգային
ՎԵԼԼԻՆԳՏՈՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 89 տարեկան հասակում վախճանվել է Էվերեստն առաջինը նվաճած նորզելանդացի հայտնի հետազոտող եւ լեռնագնաց Էդմունդ Հիլլարին: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հելեն Քլարկը: Ըստ նրա, «լեգենդար լեռնագնաց, արկածներ որոնող եւ ֆիլանտրոպ» Էդմունդ Հիլլարին «երբեւէ ապրած բոլոր նորզելանդացիներից ամենահայտնին» է: 1953 թվականի մայիսին նա նեպալցի Տենսինգ Նորգեյի հետ միասին առաջինն էր, որ գրավեց «աշխարհի գագաթը»` Էվերեստը (Ջոմոլունգման): Այդ ժամանակվանից երկրագնդի ամենաբարձր կետում եղել է 1200-ից ավելի մարդ աշխարհի 63 երկրներից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play