ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԷՎԵՐԵՍՏՆ ԱՌԱՋԻՆԸ ՆՎԱՃԱԾ ԷԴՄՈՒՆԴ ՀԻԼԼԱՐԻՆ<br />


ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԷՎԵՐԵՍՏՆ ԱՌԱՋԻՆԸ ՆՎԱՃԱԾ ԷԴՄՈՒՆԴ ՀԻԼԼԱՐԻՆ

  • 11-01-2008 19:25:00   |   |  Միջազգային
ՎԵԼԼԻՆԳՏՈՆ, 11 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 89 տարեկան հասակում վախճանուել է Էվերեստն առաջինը նվաճած նորզելանդացի յայտնի հետազոտող եւ լեռնագնաց Էդմունդ Հիլլարին: Այս մասին յայտնել է երկրի վարչապետ Հելեն Քլարկը: Ըստ նրա, «լեգենդար լեռնագնաց, արկածներ որոնող եւ ֆիլանտրոպ» Էդմունդ Հիլլարին «երբեւէ ապրած բոլոր նորզելանդացիներից ամենայայտնին» է: 1953 թուականի մայիսին նա նեպալցի Տենսինգ Նորգեյի հետ միասին առաջինն էր, որ գրաւեց «աշխարհի գագաթը»` Էվերեստը (Ջոմոլունգման): Այդ ժամանակուանից երկրագնդի ամենաբարձր կէտում եղել է 1200-ից աւելի մարդ աշխարհի 63 երկրներից:
  -   Միջազգային