ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԻ<br /> ԹԻԿՆԱՊԱՀԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԻ
ԹԻԿՆԱՊԱՀԻՆ

  • 28-12-2007 17:00:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական զորքերը սպանել են Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի թիկնազորի անդամներից մեկին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Reuters»-ը, հայտարարել են պաղեստինյան իրավապահ մարմինները եւ զինվորականները: Ըստ նրանց, Արեւմտյան ափին գնդակահարվել է Մոթասեմ ալ-Շարիֆը, որը Աբբասի թիկնապահն է: Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Շարիֆը կրակ է բացել իրենց վրա, երբ փորձել են նրան ձերբակալել: Միջադեպը տեղի է ունեցել Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի եւ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հանդիպումից հետո:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play