Հայաստանի շախմատիստները Չինաստանի շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթելու համար դրամական մրցանակ կստանան


Հայաստանի շախմատիստները Չինաստանի շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթելու համար դրամական մրցանակ կստանան

  • 25-08-2011 13:54:56   | Հայաստան  |  Սպորտ
Կառավարության որոշմամբ Չինաստանի Նինգբո քաղաքում 2011թ. հուլիսի 15-26-ը կայացած շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, մեկ մարզիչ)` յուրաքանչյուրին 7,5 մլն դրամ դրամական մրցանակ հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ: Այսօր տեղի է ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ոսկե հավաքականի անդամներին եւ ամբողջ հայ ժողովրդին եւս մեկ անգամ շնորհավորել է ձեռք բերած փառավոր հաղթանակի առթիվ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play