ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20 ՏԱՐՎԱ<br /> ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


ՆԻԿԱՐԱԳՈՒԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 20 ՏԱՐՎԱ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 14-12-2007 16:12:00   | Նիկարագուա  |  Միջազգային
ՄԱՆԱԳՈՒԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նիկարագուայի նախկին նախագահ Խոսե Առնոլդո Ալեմանը փողերի «լվացման» եւ մի շարք այլ հանցագործությունների համար դատապարտվել է 20 տարվա բանտարկության: Ըստ տեղեկությունների, Նիկարագուայի Վերաքննիչ դատարանը իր վճռով չեղյալ է հայտարարել Ալեմանի վաղաժամկետ ազատման մասին նախկին որոշումը: 61-ամյա Առնոլդո Ալեմանը Նիկարագուան ղեկավարել է 1997-2002 թվականներին: Նա մեղավոր է ճանաչվել Պանամայում 60 բանկային հաշիվների օգտագործման մեջ մոտ 58 միլիոն դոլարի «լվացման» համար, որ գողացվել էին պետական գանձարանից: Ինչպես հաղորդում է «Վեստին», Նիկարագուայի նախկին նախագահի նկատմամբ քրեական գործ են հարուցել նաեւ Պանամայի իշխանությունները, ինչի մասին նա ծանուցվել է Վերաքննիչ դատարանի վճռի հրապարակման օրը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play