ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ<br />


ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

  • 14-12-2007 16:05:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածում առեւանգվել է ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան անդամ, Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Սալյամ Ֆայադի խորհրդական Օմար ալ-Գուլը: Ըստ նրա ընտանիքի, անհայտ զինված անձինք քաղաքացիական հագուստով իրենց տուն են ներխուժել եւ ալ-Գուլին տարել անհայտ ուղղությամբ: ՖԱԹՀ-ը արդեն իսկ կատարվածի մեջ մեղադրել է ՀԱՄԱՍ արմատական շարժմանը: Ալ-Գուլը ինքնավարությունում նաեւ հայտնի գրող է, որը մամուլում բազմիցս հանդես է եկել իսլամիստներին հասցեագրված խիստ քննադատությամբ: Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները դեպքի կապակցությամբ առայժմ որեւէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play