ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ ԿԲՌՆԱԳՐԱՎՎԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ<br />


ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ ԿԲՌՆԱԳՐԱՎՎԵՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

  • 13-12-2007 18:30:00   | Լիտվա  |  Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի Սեյմը դեկտեմբերի 13-ին հավանություն է տվել վարչական իրավախախտումների օրենսգրքի ուղղումներին, որոնք խստացնում են վարորդների պատասխանատվությունը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Մասնավորապես, օրենքում ամրագրված է, որ 2008 թվականի սկզբից ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ գտնվելու ժամանակ ավտոմեքենա վարելու համար, եթե վարորդը արդեն ենթարկվել է վարչական պատժի, նա երեքից չորս տարի ժամկետով կզրկվի ավտոմեքենա վարելու իրավունքից փոխադրամիջոցի բռնագրավմամբ»,- հայտնել են Սեյմի մամլո ծառայությունում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play