ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԵՏՔԱՅԼ ԵՆ ԱՐԵԼ»<br />


ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ «ԵՏՔԱՅԼ ԵՆ ԱՐԵԼ»

  • 12-12-2007 18:56:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ժողովրդավարական գործընթացները Ռուսաստանում «ետքայլ են արել»,- պնդում է ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը: «Յու-Էս-Էյ թուդեյ» թերթում հրապարակված հարցազրույցում ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ «նույնիսկ Պետդումայի ընտրությունները չէին համապատասխանում միջազգային ստանդարտներին»: Ըստ նրա, Ռուսաստանում «ընդդիմությանը շատ դժվար է իրականացնել իր գործունեությունը»: Ընտրությունների նախապատրաստության շրջանում «նրա համար դժվարություններ կային մամուլի մատչելիության, հավաքների անցկացման հետ կապված, նրա մարդկանց ձերբակալում էին»: «Դա այն իրավիճակը չէ, որի դեպքում կարելի է խոսել ազատ եւ ազնիվ ընտրությունների մասին»,- հայտարարել է Կոնդոլիզա Ռայսը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play