Նորացված ծրագիր GIPA-ում. Թբիլիսիի լրագրության եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը հայտարարում է ընդունելություն


Նորացված ծրագիր GIPA-ում. Թբիլիսիի լրագրության եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը հայտարարում է ընդունելություն

  • 26-08-2011 16:29:57   | Հայաստան  |  Հայտարարություններ
Թբիլիսիի Լրագրության եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցը հայտարարում է 2011-2013թթ-ի ուսումնական տարվա ընդունելություն 5 տեղերի համար: Դպրոցը գործում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտին կից, հայտնի` GIPA անվամբ (Georgian Institute of Public Affairs): Եթե ուզում եք թվային դարաշրջանում լինել մրցունակ լրագրող, բարելավել անգլերենի գիտելիքները եւ ստանալ մագիստրոսի կոչում, ապա GIPA-ն Ձեր ուսման վայրն է: Երկամյա նորացված ուսումնական ծրագրում, որը պատրաստվել է ԱՄՆ Հարավային Կարոլինայի համալսարանի հետ համատեղ, առկա շուրջ 30 առարկաների շարքում ընդգրկվել են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են «Զանգվածային հաղորդակցության փիլիսոփայություն ու հիմունքներ», «Ցանցային տեխնոլոգիաներ», «Օնլայն լրագրություն», «Ինտեգրված խմբագրական արտադրանք եւ սոցիալական մեդիա գործիքներ»: Ուսման տեւողությունը 2 տարի է` 2011թ-ի հոկտեմբերից մինչեւ 2013թ-ի մայիս: Վրաստան մեկնելուց առաջ մրցույթի հաղթողները երկու ամիս կանցնեն նախապատրաստական մասնագիտական դասընթացներ իրենց հայրենի երկրներում: Ուսման տեւողությունը Թբիլիսիում մեկ տարի է`2012թ.-ի հունվարից մինչեւ դեկտեմբեր ամիսը: Վերջին կիսամյակը (2013թ.-ի հունվար-մայիս) նախատեսված է ավարտական աշխատանքի պատրաստման համար, որը եւս կանցնի հայրենի երկրում: Վրաստանում սովորելու ընթացքում ուսանողները կստանան թոշակ, որով կհոգան առօրյա անհրաժեշտ ծախսերը: Դպրոցի գործընկերներներն են Այռեքս Վրաստան(IREX Georgia) կազմակերպությունը եւ Հարավային Կարոլինայի համալսարանը: Այռեքսն աջակցել է նոր մեդիա թեքումով նորարարական խմբագրության ստեղծմանը, մինչդեռ Հարավային Կարոլինայի համալսարանը ապահովում է դասախոսական կազմը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեմարտամենտի կողմից: Անգլերեն լեզվով ծրագիրը հիմնված է պրակտիկ, փորձարարական մոտեցման վրա` կիրառելով փաստերի վրա հիմնված, պրոֆեսիոնալ լրագրության նորագույն մեթոդներ ինչպես տպագիր, այնպես էլ թվային հեռարձակմամբ մամուլի համար: Ուսանողները կօգտվեն համակարգչային լաբորատորիայից, համացանցից, ֆոտո, աուդիո եւ վիդեո սարքավորումներից եւ լրագրողական գրադարանից: Ուսանողները կթղթակցեն դպրոցի լրատվական կայքին եւ GIPA FM Radio-ին: Թբիլիսիի Լրագրության եւ մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոց այս տարի կընդունվեն 20 ուսանողներ Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից: Դիմորդները կընտրվեն երկու փուլից բաղկացած մրցույթի միջոցով` անգլերեն լեզվի քննություն եւ հարցազրույց`ընդունող հանձնաժողովի հետ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ն է ժամը 17:00. Փաստաթղթերի առկայության դեպքում, դիմորդներին խորհուրդ է տրվում չսպասել վերջին օրվան: Դիմումի ձեւը կցված է նամակին: Լրացուցիչ հարցերի համար դիմեք Հայաստանում ծրագրի համակարգող Սուրեն Դեհերյանին info@jnews.am էլեկտրոնային հասցեով (Subject: GIPA),
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play