ՈՒԳԱՆԴԱՅՈՒՄ ԷԲՈԼԻ ՏԵՆԴԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 16 ՄԱՐԴ<br />


ՈՒԳԱՆԴԱՅՈՒՄ ԷԲՈԼԻ ՏԵՆԴԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 16 ՄԱՐԴ

  • 30-11-2007 20:36:00   | ՈՒգանդա  |  Միջազգային
ԿԱՄՊԱԼԱ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տասնվեց մարդ է վախճանվել Ուգանդայում մահացու վտանգավոր Էբոլի հեմորրագիական տենդի բռնկման հետեւանքով: Այդ երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ վարակը ախտահարել է 51 մարդու, որոնցից 16-ը վախճանվել են: Մահացու հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են օգոստոսին Բունդիբուգիո լեռնային շրջանում` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ Ուգանդայի սահմանին: Սակայն միայն հիմա են ՀԱՀ-ում եւ ԱՄՆ-ում կատարված անալիզները հաստատել, որ խոսքը Էբոլի մասին է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play