ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ 1-ԻՆ<br /> ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է, ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ Է ԽԱՂԱՑԵԼ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻ 1-ԻՆ
ՊԱՐՏԻԱՅՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է, ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՉ-ՈՔԻ Է ԽԱՂԱՑԵԼ

  • 28-11-2007 17:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Խանտի Մայնսիսկ քաղաքում նոյեմբերի 27-ին կայացան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը 1-ին պարտիայում հաղթեց Յան Գուստաֆսոնին (Գերմանիա): 2-րդ պարտիայում նույնիսկ ոչ-ոքիի դեպքում, Արոնյանը դուրս կգա 3-րդ փուլ: Նրա մրցակիցը կլինի Ֆրանցիսկո Վալեխո (Իսպանիա) - Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան) զույգի հաղթողը: 1-ին պարտիայում հաղթել է Ինարկիեւը: Վլադիմիր Հակոբյանի եւ Ղայեմ Մաղամիի (Իրան) առաջին պարտիայում գրանցվել է ոչ-ոքի: Նոյեմբերի 28-ին նշանակված են 2-րդ պարտիաները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play