ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՅՐ Է ԴՐԵԼ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ<br /> ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՅՐ Է ԴՐԵԼ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 28-11-2007 16:43:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարրաֆը վայր է դրել զինված ուժերի գլխավոր հրամանատարի իր լիազորությունները եւ ազատվել զինվորական ծառայությունից, որին նվիրել է ավելի քան 40 տարի: Բարձրագույն զինվորական պաշտոնը Մուշարրաֆի տեղակալ գեներալ Աշֆակ Փերվեզ Կիանիին հանձնելու հանդիսավոր արարողությունը կայացել է Ռավալփինդի քաղաքում բանակի` կենտրոնակայանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play