ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ<br /> ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՄՏԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ
ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

  • 26-11-2007 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Խանտիմայնսիյսկ քաղաքում նոյեմբերի 24-ին մեկնարկել է «Նոկաուտ» մրցակարգով աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: Աշխարհի ներկայիս գավաթակիր Լեւոն Արոնյանը առաջին փուլի 2 պարտիաներում հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ, արգենտինացի Խուան Պաբլո Հոբարիկային եւ մտավ 2-րդ փուլ: Հայաստանի շախմատիստներից աշխարհի նախկին փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանը առաջին փուլում ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Անտոն Ֆիլիպովի (Ուզբեկստան), մինչեւ 20 տարեկանների 2006թ աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը` գրոսմայստեր Ալեքսանդր Պոնիշչուկի (ԱՄՆ), իսկ ամերիկաբնակ Վարուժան Հակոբյանը` Միխայիլ Ռոյզի (Իսրայել) հետ: Նշված երեք շախմատիստները հոկտեմբերի 26-ին նույն մրցակիցների հետ կանցկացնեն արագ շախմատի լրացուցիչ 2 պարտիա: Եթե կրկին ոչ-ոքի գրանցվի, ապա հաղթողին որոշելու համար, մրցակարգի համաձայն, կանցկացվի կայծակնային պարտիա:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play