ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ<br /> ԽԱՂՈՒՄ 0:1 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԽԱՂՈՒՄ 0:1 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

  • 22-11-2007 15:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Եվրո-2008»-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի ծրագրով նոյեմբերի 21-ին մրցաշրջանի վերջին խաղն անցկացրեց Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի թիմը հյուրընկալեց Ղազախստանի ընտրանուն եւ պարտվեց 0:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլիստները խմբում 9 միավորով գրավեցին 7-րդ, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակած ադրբեջանցիները` 5 միավորով 8-րդ տեղը: 28 միավորով 1-ին տեղը գրավեց Լեհաստանի հավաքականը, նրանից մեկ միավոր պակաս վաստակեցին պորտուգալացիները: Նշած երկու թիմերն արժանացան Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգրերի: Խմբային մրցաշարում 3-րդ տեղը գրավեցին ֆինները` 24 միավոր, 4-րդը` սերբերը` 21, 5-րդը` բելգիացիները` 18 միավորով: Այսպիսով հայտնի դարձան եզրափակիչի բոլոր 16 մասնակիցները: 2008թ-ի ամռանը Շվեյցարիայի եւ Ավստրիայի խաղադաշտերում կմրցեն Լեհաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի, Գերմանիայի, Խորվաթիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պորտուգալիայի եւ կազմակերպիչ երկրների` Շվեյցարիայի եւ Ավստրիայի հավաքականները: Եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Լյութերնում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play