ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ<br /> ԽԱՂՈՒՄ 0:1 ՀԱՇՒՈՎ ՊԱՐՏՈՒԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԽԱՂՈՒՄ 0:1 ՀԱՇՒՈՎ ՊԱՐՏՈՒԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆՈՒՆ

  • 22-11-2007 15:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը «Եւրօ-2008»-ի որակաւորման փուլի խմբային մրցաշարի ծրագրով նոյեմբերի 21-ին մրցաշրջանի վերջին խաղն անցկացրեց Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի թիմը հիւրընկալեց Ղազախստանի ընտրանուն եւ պարտուեց 0:1 հաշւով: Հայաստանի ֆուտբոլիստները խմբում 9 միաւորով գրաւեցին 7-րդ, իսկ մրցաշարային աղիւսակը եզրափակած ադրբեջանցիները` 5 միաւորով 8-րդ տեղը: 28 միաւորով 1-ին տեղը գրաւեց Լեհաստանի հաւաքականը, նրանից մէկ միաւոր պակաս վաստակեցին պորտուգալացիները: Նշած երկու թիմերն արժանացան Եւրոպայի առաջնութեան եզրափակիչի ուղեգրերի: Խմբային մրցաշարում 3-րդ տեղը գրաւեցին ֆինները` 24 միաւոր, 4-րդը` սերբերը` 21, 5-րդը` բելգիացիները` 18 միաւորով: Այսպիսով յայտնի դարձան եզրափակիչի բոլոր 16 մասնակիցները: 2008թ-ի ամռանը Շվեյցարիայի եւ Աուստրիայի խաղադաշտերում կմրցեն Լեհաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Չեխիայի, Գերմանիայի, Խորվաթիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պորտուգալիայի եւ կազմակերպիչ երկրների` Շվեյցարիայի եւ Աուստրիայի հաւաքականները: Եզրափակիչ մրցաշարի վիճակահանութիւնը տեղի կունենայ դեկտեմբերի 2-ին Լյութերնում:
  -   Սպորտ