2007Թ. 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ<br /> ՍԱԼԴՈՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է<br /> 63,4%-ՈՎ<br />


2007Թ. 10 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ
ՍԱԼԴՈՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՃԵԼ Է
63,4%-ՈՎ

  • 22-11-2007 14:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն կազմել է 42,3 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 16,4 հազարով կամ 63,4%-ով ավելի է: Ընթացիկ տարում միգրացիայի դրական սալդո է գրանցվել հունիս, հուլիս, հոտեմբերին ամիսներին` կազմելով, համապատասխանաբար, 9600, 4900, 8000 մարդ: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության Միգրացիոն ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Վիկտոր Սոլախյանը: Նա հայտնեց նաեւ, որ տարեցտարի աճում են ուղեւորահոսքերի ծավալները: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլն 137 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 549 հազարով կամ 34,5%-ով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play