ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է<br />


ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է

  • 03-12-2004 20:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետարանի մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվեց ռենձյուի Հայաստանի հերթական առաջնությունը: Մրցաշարն ընթացավ շվեյցարական խաղակարգով, 7 մրցափուլով: Առաջնությանը մասնակցեցին 26 ուժեղագույն մարզիկներ, որոնցից 16-ն այդ իրավունքը ստացել էին Երեւանի առաջնության արդյունքներով: Առաջնության հաղթող դարձավ Հայաստանի բազմակի չեմպիոն, գրոսմայստեր Ալբերտ Պողոսյանը, որը 6 միավոր վաստակեց: 2-րդ տեղը 5,5 միավորով գրավեց Ռաֆայել Ներսիսյանը, որը միաժամանակ լրացրեց սպորտի վարպետի նորմա: 5-ական միավորով 3-6-րդ տեղերը բաժանեցին սպորտի վարպետներ Դավիթ Մոսինյանը, Ալեքսեյ Կոբզեւը, Ներսես Գրիգորյանը եւ վարպետության թեկնածու Սամվել Անթանյանը: Առավել բարձր մրցաշրային գործակիցներ ուներ Դավիթ Մոսինյանը, որն էլ դարձավ 3-րդ մրցանակակիր: Նշենք, որ առաջնության 26 մասնակիցներից 8-ը կանայք էին: Նրանցից լավագույն արդյունք ցույց տվեց Իրինա Քոչարյանը, որը 4 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play