ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՕԿ-Ի ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ<br />


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՕԿ-Ի ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

  • 01-12-2004 18:30:00   | Հնդկաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին եվ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանին: ՀՀ նախագահը շնորհավորել է Գ.Ծառուկյանին ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են ՀԱՕԿ-ի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play