Օգոստոսի 27-29-ի ճանապարհատրանսպորտային պատահարները՝ կան զոհեր ու վիրավորներ


Օգոստոսի 27-29-ի ճանապարհատրանսպորտային պատահարները՝ կան զոհեր ու վիրավորներ

  • 29-08-2011 13:53:57   | Հայաստան  |  Հասարակություն
Ըստ ոստիկանության ամփոփագրերի, օգոստոսի 27-ին եւ 28-ին տեղի են ունեցել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ մահվան ելքով։ Այսպես, օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ին, Երեւան-Արարատ-Երեւան ուղեւորատար գնացքը Արտաշատ-Երեւան երթուղու 579-րդ կմ-ի 9-րդ պիկետում հարվածել է 40-ամյա Արսեն Ավագյանին, ով տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Երեւան ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ: Երկու ավտոմեքենաների վարորդներն ու մեկական ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2109»-ի ուղեւորը` 1992 թ. ծնված Արամ Գասպարյանը, մահացել է: Կատարվում է քննություն: Օգոստոսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.50-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդ Արթուր Թ.-ն Երեւանյան խճուղում վրաերթի է ենթարկել 35-ամյա Գոհար Հունանյանին, ով տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Տեղի են ունեցել նաեւ մի շարք պատահարներ, որի հետեւանքով մի շարք անձինք մարմանական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Օգոստոսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացի Մուհամադ Ֆ.-ի վարած «Իվեկո» մակնիշի կցորդով ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին շրջվել է: Վթարի հետեւանքով կցորդի ժավելի ցիստեռնը վնասվել ու ժավելը թափվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 28-ին, ժամը 05.00-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 28-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 60-րդ կմ-ին շրջվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա: Վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 28-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.40-ին Մաշտոցի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա եւ «ԼԻԱԶ-5256» մակնիշի տրոլեյբուս: Ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Բախման հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն: Օգոստոսի 29-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.30-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ճանապարհի 6-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Օգոստոսի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում Մաշտոցի փողոցի թիվ 28 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play