ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԴԱՎԻԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՏԻԳՐԱՆ<br /> ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԴԱՎԻԹԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՏԻԳՐԱՆ
ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  • 26-11-2004 21:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 26-ին կայացան Երեւանում անցկացվող Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարի նախավերջին` 8-րդ մրցափուլի հանդիպումները: Պավել Սմիռնովը (Ռուսաստան) սուր պայքարում հաղթելով աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկին` Վասիլի Իվանչուկին (Ուկրաինա), վաստակեց 7 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթանում է Դմիտրի Ֆլորյանովը (Ռուսաստան), որը առաջատարից ետ է մնում 0,5 միավորով: Այս մրցափուլում Ֆլորյանովը պարտության մատնեց Աշոտ Անաստասյանին: Միանգամից 7 մասնակիցներ ունեն 6-ական միավոր եւ բաժանում են 3-9-րդ տեղերը: Նրանց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Նալբանդյանը եւ Արսեն Եղիազարյանը: Նոյեմբերի 27-ին կանցկացվի հուշամրցաշարի վերջին` 9-րդ, մրցափուլը: Նույն օրն էլ տեղի կունենա փակման հանդիսավոր արարողությունը: Իսկ մինչ այդ հուշամրցաշարի մասնակիցները եւ հյուրերը կմասնակցեն Տիգրան Պետրոսյանի հուշարձանի հիմնադրման արարողությանը: Հուշարձանը կանգնեցվելու է Երեւանի Դավիթաշեն թաղամասում` աշխարհի 9-րդ չեմպիոնի անունը կրող փողոցում: Հանդիսավոր արարողություններին կմասնակցեն նաեւ Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը եւ շախմատի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Բորիս Կուտինը (Սլովենիա):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play