ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱԵՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 25-11-2004 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի 13-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարն ավարտվեց: 16 թիմերի պայքարում 1-ին տեղը գրավեց Երեւանի «Փյունիկ-2»-ը, որն անցկացրած 30 խաղերում 83 միվոր վաստակեց` զգալիորեն առաջ անցնելով մյուս թիմերից: Կանոնադրության համաձայն, 1-ին խմբի հաղթողն իրավունք է ստանում հաջորդ մրցաշրջանում հանդես գալ բարձրագույն խմբի մրցաշարում, բայց քանի որ «Փյունիկ-2»-ը դուստր թիմ է (Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»), ապա այդ իրավունքից չի կարող օգտվել: Նրա փոխարեն բարձրագույն խումբ կմտնի 1-ին խմբում 2-րդ տեղը գրաված «Լեռնային Արցախ»-ը: Ամենայն հավանականությամբ, այդպիսի իրավունք կտրվի նաեւ 3-րդ տեղ գրաված «Գանձասար» (Կապան) թիմին, քանի որ նախատեսվում է բարձրագույն խումբն ընդարձակել` մասնակից թիմերի թիվը 8-ից հասցնելով 10-ի: Նշենք, որ այդ դեպքում բարձրագույն խմբում վերջին տեղը գրաված Գյումրիի «Շիրակն» էլ դուրս չի մնա ուժեղագույնների մրցապայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play